Ոնց մեր առաջնորդը որոշի, ես էդպես կանեմ. Դավիթ Մանուկյան (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Դավիթ Մանուկյանն այսօր լրագրողների հարցերին խուսափողական պատասխաններ տվեց՝ չհստակեցնելով, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանն անփոխարինել է որպես վարչապետ, թե՞` ոչ:

«Երբ Սերժ Սարգսյանը կառաջադրի իր թեկնածությունը, կխոսենք այդ մասին: Սերժ Սարգսյանն այնպիսի ճանապարհ է անցել, որ քննարկելը կոռեկտ չէ»:

Լրագրողի դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը 2014 թվականին հայտարարել էր այլևս չառաջադրվելու մասին, պատգամավորը պատասխանեց. «Պրովոկացիոն հարցեր եք տալիս, չեմ պատասխանի: Մարդն ամեն դեպքում պետք է իր խոսքի տերը լինի, բայց դեռ հանրապետականներն իրենց վարչապետի թեկնածուին չեն առաջադրել»:

 Ըստ Դավիթ Մանուկյանի՝ կարծիքը, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, մարդկանց սրտի ցանկությունն է, ոչ թե պաշտոնական դիրքորոշում:

Իսկ արդյո՞ք դավիթ Մանուկյանը կքվեարկի Սերժ Սրագսյանի օգտին.

«Ես անկախ պատգամավոր չեմ, մեր խմբակցությունը, առաջնորդը ոնց որոշի, ես էդպես կանեմ»: