Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեղատոմսերով դեղեր բաց թողնելու կարգը ժամանակավորապես կդադարեցվի. նախագիծ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
dexer

ՀՀ կառավարությունը կքննարկի դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնելու հարցը: Այն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ըստ տեղեկանք-հիմնավորման՝ որոշումն ընդունելուց հետո բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ դարձավ, որ  միաժամանակ բոլոր դեղատոմսային դեղերի համար փետրվարի 28-ից որոշման կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի մշակվեց աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է  նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը: Հիշեցնենք, որ մարտի 1-ից որոշ դեղեր արդեն բաց էին թողնվում դեղատոմսերով, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել ինչպես բնակչության, այնպես էլ բժիշկների շրջանում: