Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օհանավանցիները փակել են ճանապարհը. նրանք չեն կարողանում միրգ արտահանել ՌԴ. լրացված (տեսանյութ)

Հասարակություն
Ohanavanciner-3

Աշտարակի Օհանավան գյուղի բնակիչները փակել են դեպի Օհանավան-Վանաձոր տանող ճանապարհը։ Համայնքի բնակիչները  հայտարարում են, որ չեն կարողանում իրենց ապրանքն արտահանել Ռուսաստան: Նրանք նշում են, որ իրենց արտադրանքը՝ խնձորը, սահմանին համարել են թուրքական, հետո՝ պարսկական, իսկ հետո էլ նշել են, թե պիտակը չկա: «Կարկուտը խփած ապրանքը, ասում են, թուրքական է»,-ասում են գյուղացիները: «Համապատասխան մարդկանց կանչեք, թող գան, համապատասխան լուծում տան, մենք էլ ճանապարհը կբացենք»,-ասում են օհանավանցիք։ Ավելի ուշ գյուղացիները բացեցին ճանապարհը՝ մարզպետի մոտ քննարկում անցկացվելուց հետո։ Համայնքի ղեկավարի տեղակալ Պարույր Մաթևոսյանը բնակիչներին տեղեկացրել է, որ  Ռուսաստանի հետ բանակցություներ են ընթանում և ՀՀ վարչապետն էլ է զբաղվում այդ հարցով: Օհանավանի բնակիչներն առայժմ դադարեցրել են բողոքի ակցիան և կսպասեն դրական արդյունքների։