Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու պատճառներ չուներ»

Քաղաքականություն
Armen-Vardanyan

Ապրիլի 9-ին տեղի կունենա ՀՀ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը: Արմեն Սարգսյանը պաշտոնապես կստանձնի ՀՀ նախագահի պարտավորությունները, բայց քաղաքական և հասարակական սեկտորում այդպես էլ փարատված չի մնա նրա քաղաքացիության հետ կապված հարցը: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանի խորին համոզմամբ՝ ՀՀԿ-ն և Արմեն Սարգսյանը այդպիսի փաստաթուղթ չներկայացրին, քանի որ այդ փաստաթուղթը չունեն, այլապես կներկայացնեին այն և կփարատեին հանրության մոտ եղած կասկածները: «Արմեն Սարգսյանն ասում է, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011թ-ին, սակայն մի շարք ընկերություններում, որտեղ նա բաժնետեր է, ընդհուպ մինչև 2014թ-ի հաշվետվություններում ներկայացվում է որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Իմ կարծիքով նա 2013 կամ 2014թթ. է ստացել ՀՀ քաղաքացիություն, այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց ՀՀ Սահամանդրության մեջ փոփոխություններ մտցնելը և այն ժամանակ էլ երևի պայմանավորվածություն է եղել, որ հենց նա կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը: Այսինքն 2011թ.-ին նա չէր կարող իմանալ, որ հետագայում Սահմանադրություն է փոխվելու և Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու պատճառներ չուներ»,-ասում է պարոն Վարդանյանը: