Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքմենչայի պայմանագրով ԼՂ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում (տեսանյութ)

Քաղաքականություն
turqmencha

Այս տարի Թուրքմենչայի պայմանագրի 190 ամյակն է լրանում, որով Արևելյան Հայաստանի մի մասը, որը գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ, անցավ Ռուսաստանին։ Պայմանագրի կնքման մեջ իր մեծ դերակատարումն է ունեցել ռուս նշանավոր դրամատուրգ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովը և հենց նրա արձանի մոտ էլ հավաքվել էին Ռուսաստանից ժամանած գիտնականները և հյուրերը։ Նրանք Գրիբոյեդովի արձանի մոտ ծաղիկներ դրեցին։ ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշեց, որ պայմանագիրը մեծ նշանակություն ունի Հայաստանի և Ռուսաստանի բարեկամանական հարաբերությունների հաստատման համար։  Միջոցառմանը հաջորդեց կոնֆերանսը։  «Գիտական կոնֆերանս է, որը պետք է ուսումնասիրի Թուրքմենչայի պայմանագրի նշանակությունը մեր ժողովրդի համար, պատմության վրա ինչ ազդեցություն թողեց, այսօր ինչպիսի ազդեցություն ունի, քաղաքական, տնտեսական, իրավական հարցերի առումով։ Ադրբեջանը զբաղված է պատմության նենգափոխությամբ, հենց Թուրքմենչայի պայմանագրի և մինչ այդ Գյուլիստանի պայմանագրի ուսումնասիրություն թույլ կտա հասկանալ  քաղաքական և իրավական առումով, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել  Ադրբեջանի կազում, քանի որ այդ ժամանակ չի եղել նման պետություն»,- նշեց Հայկ Բաբուխանյանը։