Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը պահանջում է հարցաքննության կանչել Ռոբերտ Քոչարյանին. տեսանյութ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol1-1

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆբ-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, հայտնելով, որ գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար։ «Մինչեւ հիմա 10 տարի անց, նախաքննության մարմինը չի պարզել, թե 2008 թվականի մարտի 1-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ ցուցարարների շարքերից կամ որոշ ցուցարարներ մեքենաների հետեւից դուրս են գալիս կրակում զինվորների վրա, ապա նորից թաքնվում, այս հայտարարությունը ինչ փաստական նյութի վրա է հիմնված: «Ես միջնորդել եմ գլխավոր դատախազին, պահանջել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կանչվի հարցաքննության եւ պարզաբանի, թե ինչի վրա էր հիմնված իր այդ տեղեկությունը՝, որը նա հրապարակել է Բաղրամյան 26-ում: Հանրությունը պետք է իմանա, թե որտեղից էր Ռոբերտ Քոչարյանն այդ տվյալը վերցրել: Գուցե նրան ինչ-որ մեկը զեկուցել է, ով է զեկուցել եւ պետք է այդ անձին նույնպես հարցաքննել»:   Առավել մանրամասն՝ տեսանյութում