Շիրակի մարզի ստոմատոլոգներին սպառնացել ու ահաբեկել են․ ակցիա. Առավոտ (տեսանյութ)

Շիրակի մարզի ստոմատոլոգներն այսօր հավաքվել էին Շիրակի մարզպետարանում՝ իրենց դժգոհությունն արտահայտելու կառավարության 2017թ. օգոստոսի 24-ի 1033 -Ն որոշման հետևանքով ծագած խնդրահարույց հարցերի շուրջ։

Բանն այն է, որ ստոմատոլոգներին պարտադրում են մինչև մարտի 6-ը ներդնել էլեկտրոնային համակարգ (ցանկացած բժշկական խորհրդատվություն ու միջամտություն պիտի մուտքագրվի համակարգ), որը ոչ միայն մեծ ծախսերի տակ կգցի նրանց․ տարեկան կտրվածքով նվազագույնը մեկ միլիոն դրամի լրացուցիչ բեռ կդնի ուսերին, այլ կվտանգի մարդու անձնական տվյալների գաղտնիությունը։

Այս համակարգի ներդրմամբ կվտանգվեն նաև բժշկական ու կոմերցիոն գաղտնիքները։ Ըստ ստոմատոլոգների, կլինի ընդհանուր բազա, ու ցանկացած պահի ցանկացած մեկին հասանելի կդառնա մարդու անձնական տվյալները, հիվանդությունների պատմությունները։

Ստոմատոլոգները էլեկտրոնային համակարգին միանալու համար ամսավճար մուծելուց բացի, ստիպված կլինեն նաև համակարգչային հմուտ մասնագետ պահել, որը դարձյալ լրացուցիչ ծախսերի տակ կգցի իրենց, նրանց աշխատավարձ պիտի տան, սոցվճար մուծեն և այլն։ Նրանք չեն բացառում, որ այս միջոցով հնարավոր է որոշ ստոմատոլոգիաներ փակվեն, անխուսափելի կլինի նաև բուժծառայությունների գների բարձրացումը։

«Բժիշկը պացիենտին նայելուց բացի մի հատ էլեկտրոնային տարբերակով պետք է մուտքագրի ամեն ինչը համակարգչի մեջ, իսկ սա վճարովի համակարգ է, որի համար պարտավոր ենք վճարել 7500-ից մինչև 20 հազար դրամ՝ ըստ այցելությունների։ Սրա համար մենք պարտավոր ենք ունենալ բարձր որակի ինտերնետ, որը նույնպես վճարովի է, համակարգիչ։ Կան բազմաթիվ խնդրահարույց հարցեր, թե ոնց պիտի մուտքագրենք այն մարդկանց տվյալները, որոնք ID քարտ կամ սոցիալական քարտ չունեն։ Ծախսերն ու միջոցները դժվարացնում են բժշկի աշխատանքը», -ասաց Սերգեյ Սերոբյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝