Գերտերությունների թիրախը Արևելյան Գուտան է (տեսանյութ)

Արևելյան Գուտան փետրվարի 18-ից   ռուսական և սիրական օդուժի ռմբակոծությունների տակ է: Վերջին շաբաթվա ընթացքում ավիահարվածների զոհ է դարձել սիրիական այս շրջանի մոտ 600 խաղաղ բնակիչ:

Մեկ շաբաթ առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2401 բանաձևով Սիրիայի ողջ տարածքում 30-օրյա հրադադար էր հայտարարել: Չնայած դրան, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի օրը հայտարարեց , որ Արևելյան Գուտայում մարտական գործողությունները շարունակվելու  են: Նույն օրը ԱՄՆ-ը Մոսկվային մեղադրեց  Սիրիայում խաղաղ բնակչության սպանությանը մասնակից լինելու մեջ:

Մյուս կողմից  Թուքիան անտեսում է  ՄԱԿ-ի  պահանջը՝ Աֆրինում շարունակելով  «Ձիթենու Ճյուղ» գործողությունը:

Դամասկոսը դատապարտում է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է: Իսկ Թուրքիան հայտարարում է, որ  պայքարում է  ահաբեկչության դեմ  եւ  ունի Ռուսաստանի աջակցությունը:

ՄԱԿ-ը  նախատեսել էր մարդասիրական օգնություն հասցնել Արևելյան Գուտա : Բեռը ներառում է սննդամթերք, դեղորայք և առաջին անհրաժեշտության ապրանքներ, ընդհանուր առմամբ այն կազմում է 247 տոննա: Երեկվա դրությամբ այն դեռ տեղ չէր հասել։

Թեմայի վերաբերյալ իրենց պարզաբանումներն են ներկայացրել  Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը եւ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: