Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքականության մեջ ամեն գիշեր կարող են բաներ փոխվել» (տեսանյութ)

Քաղաքականություն
aj

ՀՀԿ-ն դեռ չի քննարկել, թե ով է լինելու ՀՀ վարչապետը: «Քաղաքականությունը խայտաբղետ է: Քաղաքականության մեջ ամեն օր, ամեն գիշեր կարող են բաներ փոխվել»,- ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Վահրամ Բաղդասարյանի վստահեցմամբ՝ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում չի կարող կայացնել. նա պետք է ենթարկվի կուսակցության որոշումներին:        Իշխանական կոալիցիայի ներկայացուցիչներին հիշեցրին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին:Արդյոք նա կդրժի՞ իր տված տղամարդու խոսքը: «Տղամարդու խոսքը քաղաքականության մեջ չեն գնահատում, իր ապրած տարիներով են գնահատում»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:             Ինչ վերաբերում է Ելքի պայքարին՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում վերարտադրմանը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դաշինքի ներսում դեռ քննարկումներ են ընթանում. «Ապրիլի  9-16-ը Սերժ Սարգսյանը ՀՀ պետական կառավարման համակարգում ոչ մի պաշտոն չի ունենալու: Մեր որեւէ հնարավոր գործողություն կարող է հիմնված լինել ժողովրդի կամարտահայտման վրա»:               ՀՀ վարչապետի թեկնածու կարող է առաջադրել միայն ՀՀԿ-ն՝ որպես ընտրություններին առավել շատ ձայն ստացած քաղաքական ուժ: Իշխանական կոալիցիայի թեկնածուի հարցը ԱԺ-ն կսկսի քննարկել ապրիլի 9-ից հետո՝ ՀՀ նախագահի լիազրությունների՝ պաշտոնական ստանձնումից հետո:             Մանրամասները՝ տեսանյութում: