Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրվեց բարձրագույն խորհրդի նախագահը

Պաշտոնական
gagik-harutyunyan

ՀՀ դատական օրենսգրքի 84 և 166 հոդվածների համաձայն Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո հինգ օրվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամները պետք է ընտրեն Խորհրդի նախագահ, ընդ որում ա՛յն անդամների (5) կազմից, որոնք ընտրվել էին Ազգային ժողովի կողմից: Ըստ այդմ էլ առաջին նիստը տեղի ունեցավ մարտի 5-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում: Օրակարգի միակ հարցը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությունն էր: Գևորգ Դանիելյան, Ռուզան Հակոբյան, Սերգեյ Մեղրյան կազմով ստեղծվեց հաշվիչ հանձնաժողով: Գաղտնի քվեարկությամբ ընտրության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվեց պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը: Առաջին նիստում, զուտ աշխատանքային կարգով, նորընտիր նախագահ Գ. Հարությունյանը ներկայացրեց Խորհրդի առաջիկա անելիքները:   ՍԴ մամուլի ծառայություն