Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արձանագրությունների հետ կանչելը ժամանակավրեպ էր (տեսանյութ)

Քաղաքականություն
bdf54f0b84bc35197ebbb56f64855517

«Ծառուկյան» դաշինքը հայ-թուրքական արձանագրություներից ավելի դրական արդյունքների էր սպասում: «Միջազգային կառույցների և ազդեցիք երկրների միջնորդությամբ՝ հայ-թուրքական արձանագրությունները կառուցվեցին որպես դարի հարաբերություն, որպեսզի կարգավորվի երկու հարևան երկրների միջև  Ցեղասպանության հետևանքով ստեղծված այս ծանր իրավիճակը: Ցավոք սրտի, թուրքական կողմը չգնահատեց կատարված քայլը  կամ գնահատեց այլ պրիզմայով», - ասում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Բանախոսի կարծիքով,  արձանագրությունների վավերացմանը գնալուն թուրքական կողմի ձեռքերը կապել էր Արցախյան հարցի կնճռոտությունը և հայկական կողմից միայն այսօր փաստաթղթի հետ կանչելու քայլը ժամանակավրեպ էր։ «Այդ արձանագրությունները կարելի էր ավելի վաղ հետ կանչել, և դրանով հնարավորություն չտալ, որ Ադրբեջանը կարողանար Թուրքիայի օգնությամբ որոշակի մանևրեր իրականացներ Արցախի հիմնախնդրի լուծման հարցում»,- ասում է պատգամավորը: Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ այս արձանագրությունների հետ կանչելուց հետո կհետևի ավելի արդյունավետ լուծումների փաթեթ: «Միջազգային հանրությանը մենք ցույց տվեցինք հայ ժողովրդի խաղաղասիրական բնույթը, հարևանների հետ ապրելու, արարելու ձգտումները։ Ցավոք սրտի՝ համարժեք պատասխան չունեցանք»,- եզրափակեց պատգամավորը: