Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դրամահավաքության ցանկացած ահազանգ՝ պատասխան կտա տնօրենը

Պաշտոնական
001-8

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային   խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է  շարունակել խստացված հսկողությունը՝  հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով: «Հատկապես հաշվի առնելով, որ օրեր անց Մարտի 8-ն է, մեկ անգամ ևս խստորեն նախազգուշացրեք կրթօջախների տնօրեններին՝ կանխել ու բացառել դրամահավաքության հնարավոր նախաձեռնությունները: Նաև նախազգուշացրեք, որ դրամահավաքության ցանկացած ահազանգ մանրակրկիտ կուսումնասիրվի և, հաստատվելու դեպքում, կրթօջախի տնօրենն անձամբ պատասխանատվություն կկրի դրա համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: