Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորընտիր նախագահը միայն ՀՀԿ-ինը չէ. «Ծառուկյան» դաշինք (տեսանյութ)

Քաղաքականություն
Sergey-Bagratyan

«Ծառուկյան» դաշինքի քվեարկությունը ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին քաղաքական դաշտում ազատ գործելու հնարարավորություն է տալու: «Դա հնարավորություն կտա չպայմանավորվել, որ եթե Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը պաշտպանել են նրա թեկնածությունը, ապա ինքը իշխանության թեկնածուն է: Մենք ընդդիմության, իշխանության և ողջ ժողովրդի առջև ավելի մեծ պատասխանատվություն փոխանցեցինք նորընտիր նախագահին», - ասում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Ըստ բանախոսի՝ Հայաստանի նախագահի ընտրությունները չի կարելի համարել սահմանափակ, քանի որ համաձայն սահմանադրության՝ նա կարող է իր անաչառությամբ պահել քաղաքական դաշտի հավասարակշռությունը, ինչպես նաև ներազդել ներքին և արտաքին քաղաքականության վրա: «Տրված լիրազորությունները բավարար են: Անկուսակցական լինելը կօգնի լինել ավելի անաչառ և ազատ, և դա առավելություն է, ոչ թե թերություն, - ասում է պատգամավորը։ Պատգամավորը խոստովանեց, որ կուսակցությունը հրաժարվեց սատարել Ելքի թեկնածու Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, քանի որ արդեն կայացրել էր իր որոշումը: «Այս դեպքում Հանրապետության նախագահը երկրորդ փուլում կընտրվեր 65 ձայնով և կմղվեր իշխանության դաշտ: Դրանով մենք խնդիր կառաջացնեինք ընդդիմության համար և նորընտիր նախագահից անաչառություն չէինք կարող պահանջել: Առաջադրվելով իշխանական կուսակցություների կողմից և չունենալկով ընդդիմության աջակցություն նորընտիր նախագահը պարտավորվածության բեռ կունենար»,-պարզաբանում է Սերգեյ Բագրատյանը: Պատգամավորը կիսում է հանրության մտահոգությունը, որ Արմեն Սարգսյանը, երկար ժամանակ ապրելով արտասահմանում լիարժեք չի տիրապետում երկրում ընթացող քաղաքական և տնտեսական զարգացումներին։ Ըստ նրա, անհրաժեշտ է նոր նախագահին հասու դարձնել տեղեկատվությունը և հստակ բարձրաձայնել առկա խնդիրները՝ հետևողական լինելով դրանց կատարմանը: