Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դպրոցի տնօրենը աշխատաժամից դուրս կարող է դառնալ Ձյունանուշիկ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-4

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին հետաքրքրում է՝ ընտրական մշակույթի առումով ինչ առաջադիմական նորույթ է պարունակում  «Հանրաքվեի»  մասին նախագիծը: «Ընտրական օրենսդրությունում կան թիրախային կետեր,  եթե դրանցում փոփոխություն չի կատարվել, մնացածը կարելի է ասել դիզայնի համար է,  արտաքին շղարշի համար:  Մասնավորապես ինչպես գործող Ընտրական օրենսգրքում է, այնպես էլ  փաստորեն այս օրենքի նախագծում արգելվում է քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել ուսումնական հաստատությունների, մանկավարժական կազմի աշխատողներին՝ իրենց պարտականությունները կատարելիս»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը:    Այն ընդգրկված է Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:    Ըստ Գեւորգ Պետրոսյանի՝ նախընտրական քարոզչության ընթացքում, խախտումները կատարում են ոչ  դատավորները, դատախազները  կամ քննիչները: «Հիմնական ընտրակեղծարարության բեռը,  ցավոք սրտի,  դրված է մանկավարժական կադրերի վրա»։  Հաջորդ թիրախային կետը, ըստ ԱԺ պատգամավորների,  ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կետն է. «Եթե կարող էին ազդեցություն  ունենալ ընտրությունների արդյունքների վրա»:  Նա նաեւ բացատրեց, թե ինչու  ընտրությունների արդյունքների հետ համամիտ չլինելով, չեն բողոքարկում Սահմանադրական դատարանում: «Սահմանադրական դատարանը խախտումներն արձանագրում է, բայց ասում է, որ դրանք չեն կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա, դրա համար էլ ՍԴ-ն չի բավարարում ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջը»:   «Ծառուկյան» խմբակցության պատգամավորն  առաջարկեց նախագծում նախընտրական քարոզչության մասում արգելք նախատեսել մանկավարժների մասով:   «Նախորդ ընտրությունների ժամանակ տնօրենները պարզաբանել էին, որ դա աշխատաժամանակից դուրս է եղել: Շատ ներողություն, ես, դուք աշխատաժամանակից դուրս դադարում ենք պատգամավոր լինելուց : Կարող է դպրոցի տնօրենը աշխատաժամից դուրս դառնում է Ձյունանուշիկ»,-  ասաց Գեւորգ Պետրոսյանը: Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ երբ արգելք են դնում, զրկում են մանկավարժներին քաղաքական կյանքին  որոշակի առումով մասնակցության տեսանկյունից. «Մանկավարժը միայն դպրոցում է մանկավարժ եւ դպրոցից դուրս իր գործառույթներն իրականացնելիս ինքն ազատ է իր գործողություններն իրականացնելիս, եթե դրանք չեն ստվերում, կամ չեն արատավորում ուսումնական հաստատության հեղինակությունը»: Ըստ Ռուստամ Մախմուդյանի, այդ իրավունքը չպետք է սահմանափակել:  Գեւորգ Պետրոսյանի առաջարկը չանցավ:  Հանձնաժողովի անդամները կողմ էին «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխություններին: