Մոսկվայում հարձակվել են Քսենիա Սոբչակի վրա (տեսանյութ)

Մոսկվայում հարձակման է ենթարկվել Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը` հաղորդավար Քսենիա Սոբչակը: Այդ մասին Սոբչակը գրել է Twitter-ի էջում` նշելով, որ իրեն նախ հրել և վայր են գցել, ապա նաև անհայտ հեղուկ են լցրել վրան:

Սոբչակի պնդմամբ, հարձակման հեղինակը վնասազերծվել է, նրա անունն է Ալան Ձուցև:

Հարձակման ընթացքում նա գոռացել է․ – «Ժիրինովսկու համար»:

Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ նախագահության թեկնածուների հեռուստաբանավեճի ընթացքում Սոբչակն ինքը ջուր էր շփել լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու դեմքին: