Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կյանքից վաղաժամ հեռացել է Արա Ասոյանը

Հասարակություն
art-image-1117

ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ ցավով տեղեկացնում է, որ մարտի 3-ին վաղաժամ կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության Վաստակավոր բժիշկ, ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն  Արա Վարդգեսի Ասոյանը: Բժշկի ինքնազգացողությունն աշխատավայրում վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Նախարար Լևոն Ալթունյանը և նախարարության ողջ անձնակազմը խորապես վշտակցում են  Արա Ասոյանի հարազատներին, մերձավորներին և ընկերներին։ Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 5-ին, ժամը 18.00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։   Արա Ասոյանը ծնվել է 1953թ. հուլիսի 20-ին։ 1978թ. ավարտել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտը, 1985թ.Մոսկվայի թիվ 1 բժշկական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1978-1981թթ. աշխատել է Թիվ 2 մակական ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում որպես բժիշկ ռեանիմատոլոգ։ 1981-1985թթ.՝ Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան թիվ 1 բժշկական ինստիտուտում ասպիրանտ, 1986-1989թթ.՝ Թիվ 2 մանկական ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն, 1989 թվականից՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, 1994-2007թթ.՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, 2007թվականից՝ Երևանի Մ.Հերացու  անվան պետական բժշկական համասլարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, դոցենտ։ Ավելի քան հարյուր գիտական աշխատությունների հեղինակ է։