Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քահանայի աղջիկը (տեսանյութ)

Հասարակություն
meri

 «Հայկական հոգեւոր ու  աշխարհիկ երաժշտությունը շատ կապված են իրար հետ, ինչ նյուանսներ, որ կան ժողովրդական երաժշտության մեջ, նույնը գրեթե օգտագործված է հոգեւոր երաժշտության մեջ։ Երկուսն էլ   հավասարաչափ բարդ կառուցվածք ունեն։  Իմ կարծիքով, լավ  կարող է երգել այս երգերը միայն  հայ մարդը»,- ասում է  21-ամյա Մերի Քարտաշյանը։ Նա սովորում է  Հայկական պետական  մանկավարժական համալսարանի «Գեղարվեստական կրթություն» ֆակուլտետում՝ «Երաժշտական կրթություն» բաժնում։   Արդեն չորս տարի է նրանց  ընտանիքը  ապրում է սահմանամերձ  Մովսես գյուղում։ Նրա հայրը՝ Տեր Աբել քահանա Քարտաշյանը,   տեղի եկեղեցու քահանան է։ ՝ «Քահանայի աղջիկ լինելը նրանով է դժվար, որ  ընդհանրապես  հասարակության մեջ մարդիկ կարծում են, ու ,իրոք,  այդպես է, որ քահանայի ընտանիքը պետք է օրինակ լինի մյուսների համար։  Ճիշտն ասած, չգիտեմ,  ինչքանով եմ արժան լինել քահանայի  դուստր, բայց ամեն դեպքում փորձում եմ՝ ինչ իմ մեջ կա,այն ինչ իմ ներսում է,  փոխանցել»,- ասում  Մերին։ Մանրամասները՝ տեսանյութում