Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվան թաղվել է ձյան մեջ

Քաղաքականություն
moskva

Թեև օրացույցով գարուն է, սակայն Մոսկվայում ձմեռը չի ուզում հեռանալ: Այս գիշեր քաղաքում այնքան ձյուն է տեղացել, որ մարդկանց ու մեքենաների շարժը կաթվածահար է եղել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 4-ին Մոսկվայում տեղացած առատ ձյունը կարող է գրանցվել որպես ամենաառատը վերջին 70 տարիների ընթացքում:

 
 Գազետա ռուն գրում է, որ կոմունալ ծառայությունները այսօր աշխատում են ժուրջօրյա ռեժիմով: Փողոցները մաքրելու համար առավոտից Մոսկվայի փողոցներում է 10 հազար  մեքենա:
Այլ լրատվամիջոցներ հայտնում են, որ Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 52 չվերթ՝ ձյան տեղումների պատճառով: Մասնավորապես  Վնուկովոյում հետաձգվել է 2 չվերթ և նույնքան էլ չեղարկվել, Դոմոդեդովոյում դուրս և ներս թռչելու է սպասում 7 չվերթ, չեղարկվել է 17-ը: Շերեմետևոյում հետաձգվել է 24 չվերթ: