Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեծի է ենթարկվել Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Տուտագլեանը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
raffi-tugalean-768x433

Հայտարարություն Տեղեկացանք, որ 2018 թվականի փետրվարի 26-ին՝ Բեյրութի հայկական Բուրջ Համուդ թաղամասում, անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանին։ Րաֆֆի Տուտագլեանը բազմիցս հանդես է եկել մի շարք հրապարակումներով, որտեղ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների ապօրինություններին: Հայաստանում գործող ապօրինի ռեժիմը  չի ապահովում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների  իրականացումը և ունենք կասկածներ, որ այս դավադիր գործողությունը կարող էին իրականացնել Հայաստանում գործող ապօրինի ռեժիմը սպասարկողները Տուտագլեանի քաղաքացիական կեցվածքի և քաղաքական դիրքորոշման համար: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը  խստորեն  դատապարտում է Րաֆֆի Տուտագլեանի նկատմամբ բռնության գործադրումը: