Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն պատգամավորի մանդատ տվեց ՀՀԿ ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին

Քաղաքականություն
295G72

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ: Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տաճատ Վարդապետյանին տալու վերաբերյալ: