Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սա առանց կանոնների խաղ է. Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան

Հասարակություն
sefilyan

«Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի ապօրինի հետապնդումները, քրեական գործի շինծու ապացույցները», այսպես է վերնագրել իր 60 էջանոց ճառը պաշտպան Արայիկ Պապիկյանը. «Ինչ է ասում Սեֆիլյանը 2014 թ նոյեմբերի 26-ին: Իրենց կողմից ռեժիմը փոխելու գործընթացում, եթե նրանք՝ իշխանությունը,  դիմեն բռնի ուժի, ապա պատասխան կստանան բռնի ուժ: Սրա համար հետապնդվում է: Այսինքն՝ իշխանության համար բռնի ուժ գործադրելը նորմալ է, կարելի է գործադրել եւ ո՞վ կընդդիմանա բռնի ուժ գործադրելուն, նա հանցագործ է»։  Սա, ըստ պաշտպան Արայիկ Պապիկյանի, Սեֆիլյանի  զանգվածային անկարգություններ կազմակերպելու, նախապատրաստելու  մեղադրանքի  փաստական հիմքերից մեկն է:  Ժիրայր Սեֆիլյանի հետապնդումների փուլն էլ, ըստ նրա՝ տարբեր ուժային կառույցներ են իրականացրել: «Նույն խաղի շրջանակներում ԱԱԾ-ն գնդակը փոխանցում է հարձակման առաջնագիծ Քննչական կոմիտեին, իսկ իրենք թիկունքից մեկ այլ գնդակով Սեֆիլյանի դեմ նոր հարձակում են նախապատրաստում: Սա առանց կանոնների խաղ է»,- ասաց պաշտպանը:      Արայիկ Պապիկյանը իր ճառում նշեց՝ 2016 թ  հունվարի 12-ին  թեեւ  Ժիրայր Սեֆիլյանին կանչում են հարցաքննության, սակայն իրականում  զգուշացնելու նպատակ է հետապնդում. «Հասարական- քաղաքական գործչին քննիչը իհարկե բարձրաստիճան մարդկանց շուրթերով պահանջում է դադարեցնել գործունեությունը: Բնականաբար Սեֆիլյանը ուշադրություն չի դարձնում»  Զգուշացումից հետո Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվում  կազմակերպված խմբի կողմից հեռուստաաշտարակը գրավելու հոդածով: Մինչդեռ  գործով անցնող մյուս ամբաստանյալների մեծ մասին, ըստ պաշտպանի, Ժիրայր Սեֆիլյանը չի ճանաչել: « Կամ լավագույն դեպքում հանդիպել է մեկ-երկու անգամ: Փաստացի քաղաքական- հասարական գործիչ Ժիրայր Սեֆիլյանը ցանկություն ուներ ռազմավարական նշանակության հաստատություններ գրավել եւ դա պլանավորում էր կատարե՞լ անծանոթների հետ»:  Մինչդեռ, ըստ մեղադրանքի, խումբը կոչվում է կազմակերպված:    Պաշտպանն այսօր միջնորդեց ոչ միայն  Ժիրայր Սեֆիլյանին, այլեւ գործով անցնող իր մյուս պաշտպանյալին՝ Ներսես Պողոսյանին, ճանաչել անպարտ եւ արդարացնել: Ի դեպ,  այսօրվա դատական նիստին ոչ բոլորին էր թույլատրվում ներս մտնել: Նախորդ նիստին դատավորը սանկցիա էր կիրառել նրանց նկատմամբ: Վարդգես Գասպարիի մուտքը դահլիճ եւս արգելված էր: