Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միլանի» պաշտպանը քրոջ պատճառով լուրջ խնդրի առջեւ է հայտնվել

Սպորտ
sport-milan

Իտալական «Միլանի» պաշտպան Դավիդե Կալաբրիան լուրջ խնդրի առջեւ է հայտնվել վերջին ժամանակներին, ինչը, սակայն, կապ չունի նրա խաղի հետ: Պատճառն այն, որ նրա քույրը հայտնվել է շատերի, այդ թվում իր խաղընկերների ուշադրության կենտրոնում: Ինչպես տեղեկացնում են իտալական կայքերը,  18-ամյա Սառա Կալաբրիան, որը մոդել է, արդեն մեծ համբավ ունի Իտալիայում: Անցած տարի նա հաղթել է Միս Լոմբարդիա մրցույթում: Նրա նկարները հաճախ են հայտնվում տպագիր լրատվամիջոցների էջերում: Ավելին, «Միլանի» շատ ֆուտբոլիստներ իրենց խաղընկերոջ օգնությամբ ցանկանում են ծանոթանալ Սարայի հետ: Դավիդե Կալաբրիան դեռեւս տարբեր պատճառաբանություններով մերժում է թիմակիցներին, սակայն որքան դա կարող է շարունակվել, դժվար է ասել: