Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրթության նորաստեղծ տեսչությունը պատրաստվում է ստուգումներ անցկացնել (տեսանյութ)

Հասարակություն
Aleqsandr-Shagafyan

ԿԳՆ նորաստեղծ տեսչական մարմինն այս տարվա հունիսից նախատեսում է հանրապետության կրթական հաստատություններում ստուգումներ իրականացնել: Մասնավորապես տեսչությունը  ստուգելու է կրթական հաստատությունների ընդունելությունների կարգը, ուսանողների տեղաշարժը՝ քոլեջից բուհ, ինչպես նաև տնօրենների ընդունելության կարգը, դրամահավաքության դեպքերը և այլն։ «Տեսչական մարմինը մինչ այս,  զբաղվել է կառույցի հիմնադրման աշխատանքներով, բայց միաժամանակ լուրջ աշխատանք ենք կատարել բովանդակային մասով: Կան արդեն այն կարևոր գործիքները, որոնք տեսչական մարմինը պետք է ունենա ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացնելու համար»,-նշում է տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը: Կրթության և գիտության նախարարության  Կրթության տեսչական մարմինը կազմել է ստուգաթերթեր միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, նախակրթարանների և այլ հաստատությունների համար: Դրանք այժմ փորձարկման փուլում են: «Մեր հիմնական նպատակն այն էր, որ հասկանայինք՝ ստուգաթերթերն ինչքանով են արդյունավետ աշխատում: Պահանջ ունենք, որ ստուգաթերթերը միասնական լինեն, ձևակերպումներն էլ հայեցողական հնարավորություն չտան ստուգողին որոշում կայացնելու այս կամ այն բանը տվյալ հաստատությունում առկա է, թե՝ ոչ»,- նշում է ղեկավարը: Ստեղծման օրից՝ հունվար 15-ից   մինչև օրս  տեսչությունը ստացել է 15 դիմում-բողոք, որոնք հիմնակնում վերաբերում են վարչարարությանն ու դրամահավաքներին: Կրթության տեսչության մարմնին նախորդած կրթության պետական տեսչությունը լիազորված էր ստուգումներ անցկացնել միայն նախնական արհեստագործական ուսւոմնարաններում, իսկ այժմ դրանք իրականացվելու են նաև միջին մասնագիտական կրթական հաստատություննոերում, ինչով պայմանավորված՝ ստուգաթերթերի թիվն ավելացել է: Նախատեսվում է, որ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Կառավարությունը կհաստատի ներկայացված ստուգաթերթերը: