Մարդիկ չեն ուզում, որ ես ԱԺ-ից գնամ. Հրայր Թովմասյան

ԱԺ-ում այսօր Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, հրապարակելով ՍԴ անդամի պաշտոնում առաջադրված ՀՀԿ խմբակցության անդամ, Ադարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի թեկնածության՝ փակ, գաղտնի ընտրության արդյունքում գրանցված ձայները նշեց.«Ընտրությանը մասնակցել է 93 պատգամավոր: Քվեատուփում եղել է 2 անվավեր քվեաթրեթիկ, 64 կողմ, 27 դեմ»:

Դահլիճում հնչեցին ծափեր: Իր ելույթում Հրայր Թովմասյանը նախ շնորհակալություն հայտնեց վստահության համար, ապա՝ ավելացրեց. «Իսկ այն 27 դեմ քվեարկած ձաները ես դիտարկում եմ՝ որպես ձայներ, որ մարդիկ չեն ուզում, որ ես ԱԺ-ից գնամ: Շնորհակալ եմ այդ ձայների համար»:

Ներկաները սկսեցին ծիծաղել:

Այնուհետեւ, նա ընթերցեց երդման տեսքը. «ՀՀ ժողովրդի առջեւ երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ ու հավատարիմ մնալ ՍԴ անդամի երդմանը: Ես ձեզ կկարոտեմ»: «Մենք էլ՝ ձեզ»,- արձագանքեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: