Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԶԲ-ն 32 մլն դոլարի վարկ է տարամադրել «ՍՊԱՅԿԱ»-ին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
spayka

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) այսօր ստորագրել է 32 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր  «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ («ՍՊԱՅԿԱ»), որը Հայաստանում սննդամթերք արտադրող և արտահանող առաջատար ընկերություններից մեկն է: Վարկի նպատակն է օժանդակել ընկերությանը ջերմոցային գործառնությունների ընդլայնման և  արտահանման ծավալների ընդլայնման գործում:   Պայմանագիրը ստորագրել են ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը և «ՍՊԱՅԿԱ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը Երևանում տեղի ունեցած արարողության ընթացքում: