Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԿԿ-ականների մեջ կան ծպտյալ ելքականներ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-1

ԱԺ-ն սպառեց օրակարգը։ Քննարկված նախագծերի քվեարկություններից առաջ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀՀ 4-րդ նախագահի ընտրություններին արձանագրվել է 90 կողմ։ Սա ցույց է տալիս, որ ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի, ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ ՀՀԿ-ականներ, այլ ՀԿԿ-ականների մեջ կան ծպտյալ ելքականներ»։ Ի պատասխան Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ի ուրախություն Նիկոլ Փաշինյանի, պետք է հայտարարեմ, որ ՀՀԿ-ն 58 հոգանոց է, մինչդեռ մենք արձանագրել ենք 90 կողմ ձայն»: ԱԺ քառօրյան ավարտվեց։ Այս պահին նիստերի դահլիճին հարակից միջանցքում անցկացվում է ՍԴ անդամի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածության փակ, գաղտնի քվեարկությունը։ Ի դեպ, մարտի 6-ին կանցկացվի արտահերթ ԱԺ նիստ` Կառավարության նախաձեռնությամբ։