Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը համարձակ քայլ կատարեց՝ արձանագրությունները չեղարկելով (տեսանյութ)

Քաղաքականություն
levon-hovsepyan

Հայ-թուրքական արձանագրությունների դադարեցումը հասավ իր տրամաբանական կետին։ Թուրքագետ Լևոն Հովսեփյանը նշեց, որ չնայած «քաշային» առումով Հայաստանը և Թուրքիան տարբեր մակարդակներում են, բայց դա չի նշանակում, թե որոշողը և պատասխանատու դերակատարը երկու երկրների հարաբերություններում Թուրքիան է։ «Թուրքիան ուղղակի շեղվեց, չկատարեց իր պարտավորությունները և հանգեցրեց գործընթացի տապալմանը։ Հայաստանը մտավ համարձակ, բավական զգայուն բաղադրիչներ ունեցող մի ոլորտ։ Տեսնում ենք, որ Հայաստանը կառուցողական դիրքերով նաև իր իմիջի առումով քաղաքական դաշտում իր դիրքի առումով միջազգային հարթակում իր տեղը գրավեց, ինչը նվազ կարևոր չէ»,- ասաց Լևոն Հովսեփյանը։ Չնայած Հայաստանը չեղյալ համարեց արձանագրությունների գործընթացը՝ դադարեցման հիմքերը սակայն Թուրքիայում են։ «Սա Թուրքիայի քաղաքականության արդյունքն էր։ Այն քաղաքականության, որտեղ Թուրքիան հրաժարվեց միջազգային հարաբերությունների սկզբունքները կատարել, հրաժարվեց իր ստանձնած պարտավորությունների տրամաբանության ներքո գործել։ Աստիճանաբար Թուրքական կողմը սկսեց շեղվել այն քաղաքականությունից, որը դրվել էր գործընթացի հիմքում»,- նշեց թուրքագետը։