Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեթադոն» և «Տրամադոլ»՝ դատապարտյալի հանձնուքում

Պաշտոնական
qkv

2018 թվականի մարտի 2-ին` ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, խուզարկել են դատապարտյալ Կ. Մ.-ի անվամբ եղբոր կողմից բերված հանձնուքը: Ծխախոտի տուփի միջից հայտնաբերել և առգրավել են «Մեթադոն» գրառմամբ 40 միլիգրամանոց մեկ հաբ և «Տրամադոլ» գրառմամբ մեկ տուփ՝ 10 դեղահաբով: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր. կատարվում է հետաքննություն:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին