Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քննարկել Արմեն Սարգսյանի արժանիքները նույնն է, ինչ քննարկել Սերժ Սարգսյանի սանրվածքը» (տեսանյութ)

Քաղաքականություն
Hayeli

Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված հյուրերի միջև տեսակետների բախում տեղի ունեցավ: Քննարկման թեման նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն ու երեկ ԱԺ-ում ունեցած նրա ելույթն էր: Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լավատես է և կարծում է՝ ժողովրդի օգնությամբ Արմեն Սարգսյանը կարող է ինչ-որ բան փոխել: «25 տարվա ընթացքում առաջ է եկել մտավոր մի երևույթ, որը կարող է վիճակը փոխել»,- ասում է նա: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն էլ լիովին հակառակ կարծիքին է: Թեև Արմեն Սարգսյանին նա ճանաչում է համալսարանական տարիներից և վատ հարաբերություններ չունի նրա հետ, այնուամենայնիվ համոզված է, որ նա Սերժ Սարգսյանի բերած մարդն է և ոչ մի քայլ առանց նրա թույլտվության չի անի: «: Ինքը Սերժ Սարգսյանի բերած մարդն է: Ինքը որպես քաղաքական գործիչ փափուկ ա, նույնիսկ քարտուղարուհուն առանց Սերժ Սարգսյանի չի բերի: Եթե ժողովուրդը համախմբվի էլ նրա շուրջ, ինքը մինչև Սերժ Սարգսյանի հետ չճշտի, քայլ չի անի»,- ասում է պարոն Հարությունյանը: Ավելին՝ նա ընդգծում է, որ Արմեն Սարգսյանը ոչ մի փոփոխություն էլ չի կարող բերել երկրին: Թե ինչու է նախագահ Սարգսյանը հենց նրան առաջադրել, պարզաբանում է. «Այս Սահմանադրությունը շուլալվել է Սերժ Սարգսյանի հագով: Նա այնպիսի դեմքեր է բերում, ովքեր քաղաքական հենարան չունեն: Քննարկել Արմեն Սարգսյանի արժանիքները նույնն է, ինչպես՝ քննարկել Սերժ Սարգսյանի սանրվածքը: Արմեն Սարգսյանին նա բերում է, քանի որ նրա բիզնեսների մի մասը Արմեն Սարգսյանի անունով է: Կարեն Կարապետյանի հետ էլ էինք հույսեր կապում, բայց տեսանք, որ նա ոչինչ չի կարող անել»: Արամ Հարությունյանը ապրիլի 9-ին պատրաստվում է հացադուլի նստել ԱԺ շենքի դիմաց և կոչ է անում «Ելք»-ին, որ ներսից իրենք պրոցես սկսեն, իսկ դրսից՝ «Ազգային համաձայնությունը»: