Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերջ եմ դնում իմ քաղաքական կարիերային» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hrayr

ԱԺ-ում այսօր քննարկվում է ՍԴ անդամի թեկնածու` Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի հարցը։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր ելույթում, գովաբանելով Հրայր Թովմասյանին, նշեց, որ վերջինս` իբրեւ իսկական սասունցի, ինքն է իրեն ստեղծել. ոչ ազդեցիկ ծնողներ, ոչ քեռի, ոչ հորեղբայր է ունեցել, այլ իր քրտնաջան աշխատանքով է հասել ու դարձել ընդունելի եւ քաղաքական գործիչ, եւ լավ իրավաբան. «Նա երբեք չի վախեցել ու ունեցել է խիզախություն իր կարծիքը հայտնելու։ Նա Երգրից բերած արժեքային համակարգն է կրում, միավորում է եւ Արեւելյան, եւ Արեւմտյան Հայաստանը»: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ ըստ տարածված լուրերի` մեկ կամ մեկ ու կես ամսից Հրայր Թովմասյանը կփոխարինի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին. «Հիմա պետք է ներկայացնեմ ՀՀ-ում աշխատանքային առաջընթացի մի շարք նրբություններ, կարիերայի առաջընթացի մի շարք նրբություններ։ Հիշենք նախ, որ նա «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր անդամ է եղել, որը չի ընդունում, վարչության անդամ է եղել։ Եթե մեկի տնից գողություն են արել, դուք չպետք է հույս ունենաք, որ ոստիկանությունը կպատժի, այլ դուք պետք է գնաք, բռնեք, մեշոկի մեջ գցեք, որ ոստիկանությունը հնարավորություն չունենա ասելու` չէ։ Նրա ամեն-ամեն ինչը ամեն ինչին համապատասխանում է, բացի Սահմանադրությունից։ Մեջբերեմ նրա` 2010թ հարցազրույցներից, խոսում է մարտի մեկի մասին` ասելով, որ քաղբանտարկյալները չպետք է ազատ արձակվեն համաներմամբ, այլ գործերի կարճմամբ։ Սակայն հինգ ամիս անց նա դառնում է բանտերի ղեկավար...»: Այդ պահին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղից սկսեց ռեպլիկներ անել։ «Բաղդասարյան, հանգիստ, հանգիստ...»,- ցուցամատը պարզելով` զգուշացրեց Նիկոլ Փաշինյանը` շարունակելով. «Սեփական օրինակով կարող եմ ասել, որ բանտում իմ նամակները լկտի ձեւով չէին ուղարկում ՔԿՀ-ից խմբագրություն։ Ինչո՞ւ է ի վերջո Հրայր Թովմասյանը միացել է ՀՀԿ թիմին, քանի որ նա գիծ է անցել։ Եթե նա ամեն ինչ չանի այս մեծամասնության կանոնների համաձայն, կասեն` կարող է գիտես քեզ բերել ենք էստեղ, որ քո ընդդիմադիր զամաշկաները բերես։ Նա ամեն ինչ անում էր, որ տարած-հետ բերածի կարգավիճակում չհայտնվեր։ Հետ գնալու տեղ էլ չկար»: Նա իր ելույթում խոսեց նաեւ այն մասին, թե քաղաքական ու աշխատանքի առաջընթացի ինչ հիմնական նախապայման կա. «Դու Սերժ Սարգսյանի թրի տակով անցե՞լ ես, թե չէ... տո, ուզում ես Գեւորգ Կոստանյան եղիր։ Հրայր Թովմասյանին այլեւս պետք չէր իր քայլերն համապատասխանեցնել Բաղրամյան 26-ի հետ, քանի որ 2010թ. նա արդեն գիտեր, թե ինչ է պետք Բաղրամյան 26-ին. հանկարծ, եթե հոտառությունը կորցրեց, նա գիտեր` «Արթիկ» ՔԿՀ-ում նստելու է։ Մեկ է` նաեւ կողքից ասում էին` այ տղա, արի հանգիստ գործի, մեկ է` քեզ ասելու են ծախված է, մեկ է` շոու է»: ՍԴ անդամի թեկնածու Հրայր Թովմասյանը, որը Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ երբեմն գլխով բացասական վերաբերմունք էր հայտնում, իր ելույթում ասաց. «Քաղաքական գործիչները կամ փիլիսոփա են լինում, կամ ինժեներ, ես ինժեներ եմ։ Ես այս ամբիոնից հայտարարում եմ, որ վերջ եմ դնում իմ քաղաքական կարիերային։ Իմ կենսագրության մեջ ոչինչ չեմ արել, որ իմ կյանքում երբեւէ դրա համար ամաչեմ, որ իմ խղճի հետ ես երբեւէ կռիվ ունենամ»: Այս պահին ԱԺ նիստերի դահլիճում կից միջանցքում պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում են ՀՀ 4-րդ նախագահին, իսկ ժամը 13:00-ին կսկսի Հրայր Թովմասյանի ընտրությունը։