Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի 4-րդ նախագահը Արմեն Սարգսյանն է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Armen-Sargsyan-1

ԱԺ-ում այսօր Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հրապարակեց ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի` փակ, գաղտնի քվեարկության արդյունքները։ Ըստ որոնց` քվեարկությանը մասնակցել է 101 պագգամավոր, եղել է 1 անվավեր քվեաթերթիկ, 90 կողմ, 10 դեմ։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ՀՀ նոր նախագահը իր լիազորություններն ստանձնում է գործող նախագահի լիազորությունների դադարեցումից հետո։ Ըստ այդմ` ՀՀ 4-րդ նախագահը իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ի ԱԺ հատուկ նիստում։ Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին` քվեարկության համար. «Մեր երկրում տեղի ունեցող կարեւորագույն փոփոխությունների գործընթացում ձեր կարեւոր ներդրման համար շնորհակալ եմ։ Իմ երկար տարիների գիտելիքը, ողջ եռանդս կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու, ծառայելու ՀՀ եւ մեր ողջ ժողովրդին։ Ակնկալում եմ ձեր աջակցությունն ու մասնակցությունը մեր ապագա կարեւոր հաղթանակների մեջ»: