Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում

Սպորտ
a1miki-1-1

Sofascore.com կայքը ներկայացրել է Անգլիայի առաջնության 28-րդ տուրի «Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի» խաղի վիճակագրական տվյալներն ու գնահատականները: Տանտերերի կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իր ցուցադրած խաղի համար ստացել է 7.0 գնահատական: Դա երկրորդ արդյունքն է թիմում: Ավելի բարձր՝ 7.4 գնահատականի արժանացել է թիմի կիսապաշտպան Գրանիտ Ջական: Ըստ վիճակագիրների, հայազգի կիսապաշտպանը խաղի ընթացքում դարպասին երկու հարված է կատարել, որից մեկը՝ շեղ: Հենրիխ Մխիթարյանի կողմից արված փոխանցումների ճշգրտությունը կազմել է 70 տոկոս: Մեր ֆուտբոլիստի բոլոր սուր ճեղքումներն անավարտ են մնացել: Նա 17 անգամ մենամարտի է բռնվել մրցակիցների հետ, որից միայն 8-ում է հաղթող դուրս եկել: