Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի». Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի առաջին րոպեից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1arsenal-mc-1

«Արսենալն» ԱՊԼ-ի 28-րդ տուրում առաջին խաղակեսից հետո սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվում է «Մանչեսթեր Սիթիին»:   Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում այսօր կկայանա «Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի» բաց թողնված հանդիպումը:   Թիմերն արդեն ժամանել են Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոն, որը լիովին մաքրվել է երեկ տեղացած ձնից:   Առաջինը թիմի կազմը հրապարակեց «Մանչեսթեր Սիթին», ապա՝ «Արսենալը»: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի լոնդոնցիների մեկնարկային կազմում:   «Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 23:45-ին: ֆուտբոլասերներն այն կարող են դիտել ինչպես մեր կայքում, այնպես էլ այստեղ: