Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փողով չեն գնի մարտի 1-ի զոհվածների հարազատներին (տեսանյութ)

Քաղաքականություն
gor-qloyan

Ոչ մի փոխհատուցում չի մեղմի Մարտի 1-ի զոհերի հարազատների ցավը։  10 տարի առաջ գարնան առաջին  օրը  սպանված Գոռ Քլոյանի հայրը ասում է ՝ շարունակելու են պայքարը, մինչեւ մեղավորները  պատժվեն իրենց որդիների սպանության  համար։  «Մեր պահանջը կլինի միայն այն, որ եթե լինի փոխհատուցում, մենք կվերցնենք, իսկ եթե դուք ուզում եք, որ մենակ փոխհատուցում լինի, դա ի՞նչ է նշանակում մեզ կարևորը սպանությունների բացահայտումն է»,- ասաց Սարգիս Քլոյանը։  Նա նշեց, որ մարտի 1-ը չի մոռացվելու։ «Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հարց էր տրվել, թե ինչո՞ւ սայլը տեղից չի շարժվում,պատասխանել էր, թե շատերը արտագաղթել են, իսկ ովքեր մնացել են նրանք չեն հիշում։ Սա ինչ է նշանակում, եթե անցնի էլի տասը տարի ընդհանրապես կմոռանա՞ք մարտի 1-ը, իբր մարտի մեկը չի՞ եղել, դա ինչ արտահայտություն է»,- նշեց Սարգիս Քլոյանը։