Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեղատներում բողոքողների պակաս չկա (տեսանյութ)

Հասարակություն
dex

Հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղերը մարտի 1-ից Հայաստանում հնարավոր չէ գնել առանց դեղատոմսի։ Չնայած օրենքն ընդամենը այսօրվանից է ուժի մեջ , բայց դեղատներում արդեն բողոքողներ կան։ Առողջապահության նախարարությունից վստահեցնում են՝ դեղատոմսով դեղեր դուրս գրելը  լավագույն տարբերակն է կանխելու ինքնաբուժության դեպքերը : ԱՆ  աշխատակազմի դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը նշում է, որ առանց հսկողության սկսում են տարբեր դեղամիջոցներ օգտագործել, որը բերում է առողջական խնդիրների: Մարինե Հարությունյանը վստահեցնում է, որ Հայաստանում և՛ շտապ օգնության ծառայությունը, և՛ պոլիկլինիկաներն անվճար են: Դեղատների  վերջին օրերի աշխույժ առեւտուրը վկայում է, որ շատ քաղաքացիներ  դեղատոմսի պահանջի մասին լսելուց հետո շտապել են մեծ քանակությամբ դեղեր գնել։ Դեղագետ Զավեն Խաչատրյանը նշում է, որ մի քանի օր առաջ բավականին ակտիվ են եղել քաղաքացիները եւ մեծ քանակի դեղ են գնել: Դեղերի մասին նոր օրենքով  դեղերի ոչ ամբողջական տուփով՝ հատիկով  վաճառքն արգելված չէ, սակայն այն կգործի սոցիալապես անապահով բնակիչների համար: Սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա և բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Մեկ դեղատոմսով թույլատրվում է դուրս գրել մինչև երկու անվանում դեղ, բացառությամբ՝ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի: Թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերի և բազմակի օգտագործման դեղատոմսերը` 6 ամիս: Առանց դեղատոմսի դեղը  վաճառելու համար դեղատան աշխատակիցը կտուգանվի աշխատավարձի հնգապատիկի չափով:  Հիշեցնենք, որ դեղատոմսի պահանջը ոչ բոլոր դեղերին է վերաբերում, այլ միայն  2700-ին։   Հայաստանում գրանցված  է մոտ 4700 անուն դեղ։