Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակում մեկնարկել է ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաք-երթը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-devsign

«Հաղթանակը գողացվեց իշխանությունների կողմից». Լևոն Զուրաբյան 18.45 ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ելույթի ժամանակ մեկ անգամ ևս հիշեց դեպքերի մասին: «Մենք հավաքվել էինք ընտրակեղծարարություններից հետո հանրահավաքի: Լևոն Տեր-Պետրոսյանը տարել էր ջախջախիչ հաղթանակ, և հեռուստադիտողը գիտեր դրա մասին, բայց այդ հաղթանակը գողացվեց իշխանությունների կողմից: 10 օր մենք անդադար ցույցեր էինք անում, և հասկանալի էր, որ, եթե ժողովուրդը մնար Ազատության հրապարակում, ապա մարտի 8-ին Սահմանադրական դատարանը մի վճիռ էր հանելու, որով, ըստ էության, ժողովրդին կվերադարձվեր իր քվեն»: Ըստ նրա՝ Հայաստանում շատերը չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել 10 տարի առաջ: «10 տարիների ընթացքում  այսօր գիտակցական տարիքի մեջ են մտնում մարդիկ, որոնք այդ ժամանակ երեխաներ էին: Ընտրակեղծարարությունները, պատմության կեղծարարության դեպքերը Հայաստանում ստեղծել են մի միջավայր, որ կարծես ուզում են մոռացնել տալ Մարտի 1-ի դեպքերը»: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն իր խոսքում ներողություն խնդրեց, որ մինչ այժմ չեն կառուցել Մարտի մեկի զոհերի հիշատակի համար խոստացված հուշարձանը: Արամ Մանկուկյանը շեշտեց, որ փոխարենը փաստաթղթային հուշարձան են կառուցել՝ հրապարակելով «Մարտի մեկի ոճրագործություններ» գիրքը: Ելույթների ավարտից անմիջապես հետո մեկնարկեց երթը։ «Մեր իշխանություններն ինչո՞վ տարբերվեցին թուրքերից» Սարգիս Քլոյան 18.20 Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ Ազգային Կոնգրեսի մարտիմեկյան հավաքը: Քիչ առաջ խոսքով հանդերձ եկավ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը. «Արդեն 10 տարի է, աչք թարթելու նման անցավ, ՀՀ իշխանությունները գնդակահարեցին մեր քաղաքացիներին, այդ օրը գնդակահարվեց ժողովրդավարությունը: Այս տասը տարիները ոչինչ չեն տվել, չնայած իշխանությունների տված խոստումներին, պարզ է, որ իրենք իրենց չեն դատի: Սուգը կտևի հավերժ, եթե մեր շարքերը ստվար չլինեն, մենք բարոյական պարտք ունենք մեր ժողովրդի առաջ»,- իր ելույթում նշեց Արամ Մանուկյանը, այնուհետև  բուռն ծափահարությունների ներքո թվարկեց տասը զոհերի անունները և խոսքը փոխանցեց սպանվածներից Գոռ Քլոյանի հորը՝ Սարգիս Քլոյանին։ «Լրացավ 10 տարին, ամեն ինչ արել ենք, բայց սայլը տեղից չի շարժվում: Երեկ լրացավ սումգայիթյան ջարդերի 30 ամյակը, մեր իշխանությունները ինչո՞վ տարբերվեցին թուրքերից, մենք պայքարելու ենք էնքան ժամանակ մինչև արդյունք ունենանք»: