Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարները տարհանեցին դպրոցում մնացած 10 երեխաներին (տեսանյութ)

Հասարակություն
Fizmat

Երևանի՝ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում անսովոր իրարանցում էր: Ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն ու հրշեջները:  Քաղպաշտպանության միջազգային օրվան  նվիրված՝ դպրոցի անձնակազմը կազմկերպել էր միջոցառում, որի ժամանակ տարհանեցին դպրոցի աշակերտներին և փրկարարական աշխատանքներ ձեռնարկեցին: «Կատարել ենք տեխնածին աղետի ժամանակ տարհանում, պատկերացրել ենք, որ դպրոցը հրդեհվել է, և երեխաներին շտապ տարհանել է պետք, ժամանակի մեջ կոլեկտիվը շատ լավ տեղավորվեց: Մոտավորապես 3 րոպեի մեջ ամբողջ շենքը դատարկվեց»,- նշեց դպրոցի զինղեկ Գեղամ Լալայանը: Փրկարարների  առաջ խնդիր էր դրված՝ տարհանել դպրոցում մնացած 10 աշակերտի: Աշակերտները փորձարկեցին ճգնաժամային կառավարման ակադեմիայի տրամադրած տարբեր գործիքներ, որպեսզի սեփական փորձով սովորեն դրանց կիրառությունը: «Ուսուցումը ծնվելու օրվանից է լինում: Արտակարգ իրավիճակ կարող է լինել նաև մանկապարտեզի պայմաններում, այդ տարիքից դաստիարակները երեխաներին պետք է սովորեցնեն: Դպրոցում արդեն ուսուցչական կոլեկտիվի հետ սեմինարներ ենք անում արտակարգ իրավիճակների հետ կապված»,-ասաց Գեղամ Լալայանը: