Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

««ԵԼՔ»-ի անդամների միջև անվստահության ու կասկածի սերմեր են գցում»

Քաղաքականություն
Ararat-Mirzoyan

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների ընտրության արդյունքների հրապարակումն անհարմար իրավիճակ ստեղծեց «Ելք» խմբակցության պատգամավորների համար: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ քվեարկությանը մասնակցած խմբակցության 7 պատգամավորները 2 թեկնածուին էլ «Դեմ» են քվեարկել, մինչդեռ, ըստ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի հրապարակած արդյունքների, Գագիկ Հարությունյանին դեմ է քվեարկել 2, Գևորգ Դանիելյանին՝ 7 պատգամավոր: «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը նշում է, որ հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանը միայնակ ի զորու չէր վերահսկել ողջ հանձնաժողովի աշխատանքը: «Լենա Նազարյանն էլ իր բաժին գործն է արել: Չի կարող քվեաթերթիկներ հավաքել կույտից, սորտավորել և հետևել, թե մնացած բոլոր անդամները միաժամանակ ինչ են արել: Ի վերջո, Լենա Նազարյանը երևի չի էլ պատկերացրել, որ ԱԺ ընտրական տեղամասը Հեռվաշեն գյուղի տեղամասին կարող է նմանվել»,- ասում է նա: Ըստ պարոն Միրզոյանի՝ կատարվածը 2 նպատակ ուներ՝ կասկած առաջացնել «Ելքի» անդամների միջև և հասարակության մեջ անվստահության սերմեր գցել քաղաքական ուժի  հանդեպ: