Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանը կզտի՞ Հանրապետական կուսակցությունը

Քաղաքականություն
Vahram-Baxdasaryan

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անիրականանալի  հեռանկար է համարում լրագրողի այն դիտարկումը, թե հնարավոր է արդյոք Արմեն Սարգսյանը զտումներ իրականացնի Հանրապետական կուսակցությունում: «Արմեն Սարգսյանը անկուսակցական է և բոլորիս նախագահն է, և ինքը չէ զտողը Հանրապետական կուսակցության: Նա իր սահմանադրական ֆունկցիաները պետք է կատարի: Եթե նա կանի առաջարկություններ, որոնք ընդունելի կլինեն մեծամասնության կողմից, մենք կլծվենք այդ գործին»,- նշեց նա: Պարոն Բաղդասարյանը վարչապետի թեկնածուի առաջադրման հարցում խորհուրդ է տալիս չշտապել, քանի որ դրա վերաբերյալ քննարկումներ դեռ չեն եղել: Անդրադառնալով ՀՀԿ մամլո խոսնակ Էդվարդ Շարմազանովի հայտարարությանը՝ նշեց. «Էդուարդ Շարմազանովը տվել է ընդհանուր պատասխան Ելքի հարցին, երբ հարց ուղղվեց և նշվեց Սերժ Սարգսյանի անունը, և անկախ նրանից, թե ում անունը կնշվեր՝ Սերժ Սարգսյանի, իմ, թե  մյուսի անունը, պետք է հնչեր մի պատասխան՝ այո, եթե մեր անվտանգության շահերից ելնելով, մեր շահերից ելնելով մենք կգտնենք տվյալ թեկնածուին, որ այսօր կարող է այս ղեկը ստանձնել, և կառաջադրեինք այդ թեկնածուին: Դա կլինի Սերժ Սարգսյանը, թե մեկ այլ թեկնածու: Բայց քանի որ մենք թեկնածուների անուն դեռ չենք քննարկել, ես ժամանակավրեպ եմ համարում այդ մասին խոսելը»: