Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի հայտարարության դեմ հայցը դատարանը մերժեց. ՀՔԱՎ

Քաղաքականություն
unnamed

2018 թ. փետրվարի 28-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ հաղորդման հիման վրա որոշում կայացնելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը: Դատարան ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել էր պարտավորեցնել ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ որոշում կայացնել 2017թ. դեկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա և այն տրամադրել Կազմակերպությանը: ՀՀ Գլխավոր դատախազությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա ոչ միայն Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն որոշում չէր կայացրել, այլև որևէ միջոցառում չէր ձեռնարկել հանցագործության մասին հաղորդման մեջ մատնանշված փաստերն ստուգելու ուղղությամբ այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ նշել էր հանցագործության դեպքերի մասին և դրանք ներկայացրել որպես անառարկելի փաստեր: Չնայած դրան՝ Դատախազությունը հաղորդման մեջ հանցագործության հատկանիշեր մատնանշող տվյալներ չէր գտել: Ավելին՝ դատարանում գործի քննության ընթացքում, դատարանի հարցին ի պատասխան, ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտնել էր, որ բացի ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ներկայացրած պատասխան գրությունից՝ հանցագործության մասին հաղորդմանն առնչվող այլ նյութեր դատարանին տրամադրել չեն կարող, քանի որ այդպիսիք չկան: Այսինքն՝ դատարանի համար ևս ակնհայտ էր, որ դատախազությունն անգործություն է դրսևորել ոչ միայն հաղորդման վերաբերյալ համապատասխան որոշում չկայացնելով, այլև մատնանշված փաստերի ուղղությամբ որևէ քննչական և դատավարական գործողություն չկատարելով: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ