Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուք ոչ թե ընտրվում, այլ նշանակվում եք ՀՀԿ կողմից. Մ. Թանդիլյանը՝ Ա. Սարգսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
HySlcHoBuiQ

ԱԺ-ում այսօր ՀՀ նախագահի իշխանական կոալիցիայի առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանին հարց ուղղելով` Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց. «Մենք ընտրության հնարավորություն չունենք, ըստ էության, քանի որ միակ թեկնածուն եք։ Դուք չե՞ք դիմել «Ծառուկյան» խմբակցությանը, որ այլ թեկնածուի պաշտպանեին։ Դուք ոչ թե ընտրվում, այլ նշանակվում եք ՀՀԿ կողմից։ Նաեւ` ձեր քաղաքացիության հարցը դեռ անորոշ է»: «Սա ինձ ուղղված հարց չէ, ես չեմ գրել Սահմանադրությունը։ Ես խորին հարգանք ունեմ Արտակ Զեյնալյանի նկատմամբ` նա շատ խելացի, տրամաբանող մարդ է։ Եթե ընտրվեմ, մեծ հաճույքով կաշխատեմ իր հետ։ Ես չեմ պատրաստվում որեւէ կուսակցության անդամ դառնալ, նույնիսկ ձեր կուսակցությանը, պարոն Փաշինյան։ Իմ քաղաքացիության մասին ադ փաստաթուղթը գաղտնիք չէ ու ինչ ինձնից պահանջվել է, ներկայացրել եմ։ Արդարանալու բան չունեմ։ Ես 2011թ. ՀՀ քաղաքացի եմ»։