Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի տեղը Վարդաշենի բանտախցում է. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled2

Մարտի 1-ի ողբերգությունից 10 տարի է անցել, սակայն մեղավորները դեռևա անպատիժ են, դրանում մեծ բաժին ունի Ազգային անվտանգության ծառայությունը, նշում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ 

«Երկիր ծիրանին» բողոքի ակցիա է իրականացնում՝ ընդդեմ բռնաճնշումների։

Կուսակցության անդամներն ԱԱԾ շենքից երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ  10 տարի առաջ սպանություններ եղան։ Զարուհի Փոստանջյանը կոչ է անում մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանի ողջ տարածքով «հրդեհի» օջախներ ստեղծել. «Պիտի դուրս գանք փողոց Սերժ Սարգսյանի այս քրեաօլիգարխիկ ռեժիմին վերջ տալու ժամանակն է։ Մարտի 1-ի հիմնական պատասխանատուներ Ս. Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի տեղը Վարդաշենի բանտախուցն է»։