Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ի դեպքերից անցել է 10 տարի (տեսանյութ)

Հասարակություն
marti-mek

Ուղիղ 10 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի: 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: 10 տարի առաջ այս օրը, լուսադեմին,  նախագահական ընտրությունների արդյունքների դեմ  բողոքող քաղաքացիներին ուժով հանեցին Ազատության հրապարակից: Իսկ Մյասնիկյանի արձանին հարող տարածքում զոհվեց ՀՀ 10 քաղաքացի: Իշխանությունները հայտարարեցին արտակարգ դրություն, դիմեցին ապօրինի քայլերի՝  փակելով Ա1+- ի եւ այլ կայքեր: Ինչպես էին աշխատում Ա1+- ում, ինչպես հաջողվեց իմի բերել ամբողջ կադրերը, հասկանալ, թե ինչ էր կատարվում իրականում…