Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում տրանսգենդեր անձի են ծեծել և այրել նրա բնակարանը.Epress.am

Հասարակություն
76fa22fa541e3a7ab1a1f7a2c3d24f94

 

Անցած գիշերը Երևանում  հարձակում են գործել տրանսգենդեր կնոջ վրա, ծեծել նրան և այրել նրա կողմից վարձակալվող բնակարանը։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը։ Տուժողի խնդրանքով նրա անունը չի նշվում։ «Մի հոգի հարձակվել է նրա վրա, ծեծել է, դեմքը և կողոսկրերը ամբողջությամբ կոտրել է։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր», -ասել է Մարտիրոսյանը։ Կազմակերպությունը դիմել է ոստիկանություն։ «Հանցագործություն կատարած անձը հայտնի է, նա փախուստի մեջ չէ, հիմա գործեր են նախապատրաստվում», -ասել է կազմակերպության իրավաբան Վահե Մանուկյանը։ Նա նշել է, որ այդ անձը դեռևս ձերբակալված չէ։ Նա նշել է, որ քննիչը դեռևս չի կարողանում տուժողից ցուցմունք վերցնել, քանի որ ճիշտ է՝ նա գիտակցության է եկել, սակայն ի վիճակի չէ խոսել։