Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես հիմա չեմ ասի, թե փոփոխություն կլինի». Ալիկ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Alik-Sargsyan

Բարձրագույն դատական խորհրդի ստեղծմամբ դատական համակարգում փոփոխություններ դեռ չեն լինի: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հանրապետական պատգամավոր Ալիկ Սարգսյանը «Դուք ուզում եք որ ես հիմա հույս հայտնեմ, որ այս նույն խոհրդի ստեղծմամբ վաղը լույսը կբացվի և դատական համակարգը կփոխվի՞: Դատական համակարգը դեռ կշարունկի մնալ այնպիսին, ինչպիսին կա»: Թեև Ալիկ Սարգսյանը փոփոխություններ դեռ չի ակնկալում, բայց Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված  Գագիկ Հարությունյանը  հույսեր  է ներշնչում: «Մարդը երկար տարիներ աշխատել է, պրոֆեսիոնալ է, վատ համբավ չունի հասարակության մեջ»: Իսկ ինչու՞ նա այդ չարեց Սահմանադրական նախագահի պաշտոնում։ «Ես չեմ կարծում, որ Սահմանադրական դատարանի նախագահը կամ գլխավոր դատախազը կարող էին այն աստիճանի փոփոխության ենթարկել համակարգը, որ զերծ մնար համակարգը քննադատություններից»:  Պատգամավոր  Հրայր Թովմասյանն էլ ասում է, որ Բարձրագույն դատական խորհուրդն էականորեն բարձրացնելու է դատավորների ներքին անկախությունը: Ըստ նրա՝  փոփոխությունները պետք է լինեն համակարգային և համապարփակ: «Խնդրի լուծումը պետք է սկսել իրավաբանական կրթությունից: Այն ձևաչափը, երբ տրվում է ինֆորմացիա, ինֆորմացիան վերարտադրվում է դասախոսին, պետք է վերացնել: Մեզ որակյալ իրավաբաններ են պետք»: 2019թ.-ից ուժի մեջ է մտնում Դատական օրենսգրքի այն դրույթը, համաձայն որի՝ դատավորի հավակնորդը պետք է տիրապետի առնվազն 2 օտար լեզվի։ Ըստ Հրայր Թովմասյանի՝  օտար լեզվի տիրապետողը հաստատ քաջատեղյակ կլինի  միջազգային ստանդարտներից: