Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

45 000 դոլար չեք կարողանում հայթայթել զինվորի բուժման համար,  իսկ դուք շրջում եք շքեղ մեքենաներով. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

Քաղաքականություն
3PN_QL7G5I0

45 000 դոլար չեք կարողանում հայթայթել զինվորի բուժման համար,  իսկ դուք շրջում եք շքեղ մեքենաներով. Սերգեյ Բագրատյան ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Սերգեյ Բագրատյան հարց բարձրացրեց, թե որքանով է ճիշտ ժողովրդին սեղմված գազով երթևեկելու և օպտիմալացման կոչեր հնչեցնել, երբ Կառավարությունը դրան չի հետևում։  «Ինչքանո՞վ եք բարոյական համարում, որ մեր այս դժվարին ժամանակներում, երբ դուք կոչ եք անում,  որպեսզի գոտիները ձգի հասարակութոյւնը  և այդ հասարակությանը խորհուրդ եք տալիս օգտագործել բնական գազ որպես վառելիք տրանսպորտի համար, այնինչ կառավարությունը շարունակում է բենզինով շքեղ մեքենաներով երեխաներին տանել դպրոց։ Ցանկացած դպրոցի բակում առավոտյան կարող եք պաշտոնյաների մեքենաներ տեսնել, այն դեպքում, երբ 45 հազար դոլար չեք կարողանում հայհայթել վիրավոր զինվորի բուժման համար։ Ինչքանով է սա բարոյական»,- նշեց Սերգեյ Բագրատյանը։   Ըստ նրա՝  2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ, պետբյուջեից 918 միավոր տրանսպորտային միջոց է օգտվում։ 2017 թ Կառավարությունը որոշեց կրճատել այդ մեքենաների թիվը, դրանով իսկ ծախսերը օպտիմալացնելու համար։ Սակայն կրճատվեց ընդամենը 27 միավոր տրանսպորտային միջոց, որը 2 տոկոսն էլ չի կազմում ընդհանուր մեքենաների թվի։ ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյան պատասխանեց, որ օպտիմալացման համար մեքենաների դուրս հանումը վերլուծության կարիք ունի։ «Օպտիմալացումը ինքնանպատակ չի լինում։ Մենք շրջանառության մեջ ենք դրել, թե յուրաքանչյուր մեքենա ինչպես է աշխատելու։ Իսկ բենզինով թե՞ գազով երթևեկել, նույնպես վերլուծություն պետք է անել»,- ասաց Վարդան Արամյանը։