Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի՛ ջղայնացեք, պարոն Հակոբյան». Արփինե Հովհաննիսյան

Քաղաքականություն
Hakob-Hakobyan

Այսօր Ազգային Ժողովում քննարկվում էր «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: ՀՀ Ազգային Ժողովի Առողջապահական և սոցիլական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ելույթում նշեց, որ փոփոխություններն արված է սերնդափոխությունն ապահովելու համար: Ըստ այդ փոփոխությունների՝ պետական պաշտոններ զբաղեցրած անձինք կենսաթոշակի տարիքի հասնելուց հետո կստանան կենսաթոշակ մի պայմանով, որ պետական համակարգում չպիտի աշխատեն: «Սա խտրականություն չէ, սա պետական սոցիալական քաղաքականություն է: Կենսաթոշակը ձեռք բերած իրավունք է, և մարդը պետք է ստանա»: Հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանը և «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեցին, որ օրինագիծը հակասահմանադրական է, և այդպիսով մարդը զրկվում է կենսաթոշակ ստանալու իրավունքից: Հակոբ Հակոբյանը հակադարձեց, ասելով, որ մարդկանց չեն զրկում կենսաթոշակ ստանալու իրավունքից: Կենսաթոշակը կտրամադրվի աշխատանքից դուրս գալու դեպքում: Նրա խոսքով՝ սա արվում է, որպեսզի պետական համակարգը ծերակույտ չդառնա: Քննարկմանը միջամտեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «Մի՛ ջղայնացեք, պարոն Հակոբյան»: