Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Կոստանյանը՝ հանձնաժողովի նախագահ (տեսանյութ)

Քաղաքականություն
cae3fb62480c6cfd56f060c655fed4ed

ԱԺ-ում այսօր Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հրապարակեց Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածության ընտրության արդյունքները: Նա նշեց, որ ընտրությանը մասնակցել է 105 պատգամավորից 93-ը: Գեւորգ Կոստանյանի օգտին արձանագրվել է 63 կողմ, 30 դեմ ձայն: Գեւորգ Կոստանյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ու վստահեցրեց, որ հետեւողական սկզբունքային մոտեցում է ցուցաբերելու: