Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բլեֆ է, թե իշխանությունը կբացահայտի մարտի 1-ի դեպքերը. Արամ Մանուկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-manukyan-2

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «մեյմունություն» է որակում իշխանությունների հայտարարությունները, թե փորձում են բացահայտել մարտի 1-ի ողբերգությունը։ «Բլեֆ են անում, թե ուզում են բացահայտեն։ Դա հերթական խաղն է, հերթական հնարքն է, ամենեվին լուրջ չէ։ Որևէ ակնկալիք այդ առումով չունենաք, միամիտ չլինեք, թե իշխանութունը կընդունի քաղաքական փաստաթուղթ, ինքն իրեն կմեղադրի մարտի 1-ի հանցագործության համար, կհայտնաբերի իր իսկ անդամներին, որոնք մասնակիցն են եղել և կազմակերպիչն են եղել մարտի 1-ի սպանդի։ Հակառակը՝ նրանք կարղ են խնդիրը հեռացնել, խոստումներ տալ։ Բլեֆ է, թե սայլը տեղից կշարժվի»,- նշեց Արամ Մանուկյանը։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը  կողմ քվեարկեց «Ելք» խմբակցության «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ հայտարարության նախագիծը՝ ԱԺ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու հարցին։ Արամ Մանուկյանը սակայն այլ վտանգներ է տեսնում. «Կա հնարավոր մի վտանգավոր սցենար, որով կարող է խորհրդարանում այս գործը առաջ գնալ։ Սցենարներից մեկը հավանական հետևյալն է, որ քաղաքական մասը չի ընդունվի, կընդունվի կոնպենսացիայի մասը, դրանով խորհրդարանը կարող է ցույց տալ, թե սա ընդամենը փողի խնդիր է, ծնողներին փող տալով, հատուցելով մեղմացնենք քաղաքական պատիժների մասը։ Դրանով փչացնեն գործը, վարկաբեկեն մարտի 1-ի քաղաքական բնույթը»։ ՀԱԿ փոխնախագահը հիշեցրեց, որ 2013 թվականին  ԱԺ-ում նմանատիպ նախագիծ էլի եղել է։ «Նախաձեռնություն էր սկսվել ծնողներին փոխհատուցել, որն ստորագրում էին կանայք հանրապետական կուսակցությունից։ Սակայն մենք դա թույլ չտվեցինք։ Սա գործարք է իշխանությունների հետ, պրովոկացիա է, երբ  ամբողջական գործից միայն ֆինանսական փոխհատուցումն է, մնացածը մղվում են երկրորդական պլան, մինչդեռ մարտի 1-ի գործով կոնպենսացիան չէ կարևորը։ ՄԱԿ-ի և ԵԽԽՎ-ի բանաձևերը, բոլորը քաղաքական գործերը, հանցագործներին հայտաբերելը, պատժելը և կոնպենսացիան դնում են հավասար նժարին»,- հավելեց Արամ Մանուկյանը։ ՀԱԿ փոխնախագահը լրագրողների հետ հանդիպմանը եկել էր գրքով՝ «Մարտի մեկի ոճրագործությունը» վերնագրով, որը կազմել են Արամ Մանուկյանը, Արմեն Խաչատրյանը և Աշոտ Սարգսյանը։ Գրքում ԵԽԽՎ բանաձևերն են և միջազգային այլ արձագանքներ՝ Մարտի 1-ի դեպքերին։ Գրքում ներառված են  բազմաթիվ ելույթներ, փաստահավաք խմբի զեկույցներ, քաղբանտարկյանլերի ցուցակները, նրանց նշումները բանտերից և այլն։ Ըստ Արամ Մանուկյանի՝  հանցագործներին հայտնաբերելու և պատժելու համար հույս են կապում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ։ «Մի քանի օր առաջ մենք ուղարկել ենք մարտի 1-ի զոհերի ծնողների նամակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Բացատրություն են ուզում դատավորից, թե ինչո՞ւ է գործն այդքան ուշանում, երբ քննական վարույթում կան գործեր, որոնք առաջ են ընկել։ Ծնողները դիմել են այդ հարցով, որ արագացնեն գործը»,- ասաց Արամ Մանուկյանը։ Վաղը նախատեսվում է հանրահավաք-երթ՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին։