Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասախոսները գրքեր չեն գրում. ԵՊՀ գրադարանի տնօրեն (տեսանյութ)

Հասարակություն
EPHgrqer3

Արևելագիտության ֆակուլտետի ուսանող Ալենը բողոքում է՝ մայր բուհի գրադարանում անհնար է գտնել նեղ մասնագիտական գրականություն. «Ընդհանուր առմանբ նորություն չէ, որ մեր գրադարաններում կա գրականության պակաս, ֆիզիկական գրքերի բացակայության պայմաններում շատ ուսանողներ ստիպված են լինում կարդալ տարբեր ձևաչափերի ֆայլերով» Ալենի կարծիքով, էլեկտրոնային գիրքն իր առավելություններով հանդերձ տպագիր տարբերակին  երբեք չի փոխարինի։ Կան  գրքեր, որոնց առկայությունը  գրասեղանին  պարտադիր է ԵՊՀ Մարի և Սարգիս Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը ասում է, հարցը կարգավորելու համար մեծ աշխատանք պիտի անեն դասախոսները. «Խնդիրները կապված են հայալեզու գրքերի հետ, դասախոսները գրքեր չեն գրում, փորձում ենք էլեկտրոնային տարբերակով ձեռք բերել:Արևելագիտության ֆակուլտետի կոլեգաները նշում են, որ իրենց գրքերը շատ թանկ են, մի հանրագիտարան ունեին՝ 8 հատորով, 10 հազար դոլար արժի» Գրադարանի ֆիզիկական գրքերի և ամսագրերի պակասը ղեկավարությունը փորձում է լրացնել դրանց էլեկտրոնային տարբերակների հեղինակային իրավուքների ձեռք բերմամբ։ ԵՊՀ- ի բյուջեով գրադարանին էլեկտրոնային գրքերի համար հատկացված է տարեկան 15 միլիոն դրամ, տպագիր գրքերի համար `20 միլիոն դրամ Խնդրի լուծմանը փորձում են աջակցել ԵՊՀ Restart նախաձեռնության անդամները, օրեր առաջ վրացի ուսանողներն արձագանքելով խմբի գրքերի պակասի մասին հայտարարությանը, թվով 20 գիրք են ուղարկել,  դրանից ոգևորված երիտասարդները որոշել են իրենց գրքերը ի մի բերել. «Գրքեր ենք նվեր ստացել դասախոսների կողմից, բազմաթիվ մարդիկ նույնպես գրքեր են ուղարկում, մեր հիմնական նպատակը գրադարանը ժամանակակից գրքերով համալրելն է»,- նշում է նախաձեռնության անդամ Անի Վարդանյանը Մայր բուհի գրադարանը Հայաստանում մեծությամբ երրորդն է, այստեղ հաշվառվում է ավելի քան 2 միլիոն կտոր գիրք: